Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կկիրառվի

Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կկիրառվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ից Ճանապարհային ոստիկանությունը շարժական լուսանկարահանող արագաչափ սարք է կիրառելու: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Սարքը կկիրառվի, հաշվի առնելով, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---