«Սևան» ազգային պարկի տարածքը կբարեկարգվի

«Սևան»  ազգային պարկի տարածքը կբարեկարգվի

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ:

Թերակղզու հատվածում մշակվելու են կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության և դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ:

Կիրականացվեն նաև ներդրումային ծրագրեր կանոնակարգված նախագծի շրջանակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---