Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում $114 մլրդ են կորցրել 6 փետրվարի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ֆոնդային բորսայում արձանագրված անկման հետևանքով աշխարհի ամենահարուստ մարդիկ $114 մլրդ են կորցրել: Ամենից շատ կորցրել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորրեն Բաֆեթը: Ըստ գործակալության, նա կորցրել է $5,1 մլրդ: Berkshire Hathaway-ին է պատկանում Wells Fargo & Co բանկային ընկերության մեծ մասնաբաժինը, որի բաժնետոմսերի անկումը 9,2% է կազմել, գրում է incrussia.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զրկվել է $3,6 միլիարդից, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $3,3 միլիարդից: Նրա կարողությունն այժմ $116,4 մլրդ է: Բաֆեթից, Ցուկերբերգից և Բեզոսից բացի մեկ օրում ավելի քան $1 մլրդ է կորցրել 15 միլիարդատեր: Անկումն ազդել է նաև Google-ի հիմնադիրների կապիտալի վրա: Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը մոտ $2,3 մլրդ են կորցրել յուրաքանչյուրը: Փետրվարի 5-ին Ամերիկայի ֆոնդային բորսան վերջին 7 տարվա ամենավատ դինամիկան է արձանագրել: Սակարկությունների ընթացքում Dow Jones-ի ինդեքսը նվազել է 4,6%-ով՝ մինչև 24 346 կետ, իսկ S&P 500 ինդեքսը 4,1%-ով՝ մինչև 2649 կետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |