Երեւանում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ 7 մարտի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 350 վկա, որոնցից 300-ը եղել են ընդդիմության ապօրինի ակցիաների անմիջական մասնակիցները: Այսօր այդ տվյալները Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա հաղորդել է, որ հատուկ ստեղծված քննչական խումբը եւ առանձին բաժանմունքները, որ քննում են գործի հանգամանքները, կարճ ժամանակում հասավ լավ արդյունքների: Մասնավորապես, ուսումնասիրվում եւ գործին են կցվում բոլոր էական ապացույցներն ու նյութերը: «Ըստ նախնական տվյալների կարելի է ասել, որ ապօրինի հանրահավաքների եւ դրանց հետեւած զանգվածային անկարգությունների մասնակիցների բոլոր գործողությունները կազմակերպված էին նախապես եւ ղեկավարվում էին մեկ կենտրոնից: Կան վկաների ցուցմունքներ, որոնք մանրամասն պատմում են, թե ինչպես են բաժանվել մահակներ եւ տարբեր հատուկ միջոցներ, ինչպես է ալկոհոլ բաժանվել խիզախության համար: Բոլոր այդ նյութերը հրապարակվել են եւ դուք կարող եք ծանոթանալ դրանց բաց դատական նիստերի ժամանակ»,-հայտարարել է Աղվան Հովսեփյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |