SpaceX-ը տիեզերք է արձակել Tesla մեքենայով Falcon Heavy հրթիռը (վիդեո) 7 փետրվարի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակել է աշխարհի ամենահզոր Falcon Heavy հրթիռը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը: Հրթիռի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում նոր փուլ է սկսվում, նկատում է աղբյուրը: Աշխարհի ամենահզոր հրթիռի միջոցով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել տիեզերք: Falcon Heavy-ի արձակմանը հետևել է մոտ կես միլիոն մարդ: Հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի: Այս առիթով Մասկին իր թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Շնորհավորում եմ Իլոն Մասկին և SpaceX-ին Falcon Heavy հրթիռի բարեհաջող արձակման առթիվ: Սա NASA-ի ձեռբերումն է՝ իր առևտրային և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչը փաստում է ամերիկացիների գյուտարար լինելը»,-գրել է Թրամփը: Ավելի վաղ, SpaceX ընկերության տիեզերք արձակած Zuma գերգաղտնի արբանյակը հունվարի 8-ին չէր հասել ուղեծիր ու ընկել էր օվկիանոսը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |