Վարորդները պահանջում են չեղարկել տարանցիկ մեքենաների տուգանքները![]() 7 փետրվարի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները մի խումբվարորդներիհետ միասին փետրվարի 7-ին բողոքի ակցիաեն իրականացրել Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել 2018թ. հունվարին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդների արձանագրած խախտումներն ու տուգանքները, քանի որ պատշաճ հանրային իրազեկում չի եղել, հայտնել է «Շանթ» հեռուստատեսությունը: Ավտովարորդների պաշտպանություն լիգայի մոտից լիգայի մի քանի ներկայացուցիչ շարժվել է դեպի ՃՈ: Նրանք հայտնել են, որ իրենց այնտեղ կմիանան նաև այլ վարորդներ: ՀՀ-ում գործող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներով առանձնահատկությունների մասին օրենքում 2015թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն և լրացում: Ավելացվել է 7.1 հոդվածը, համաձայն որի՝ ՃԵԿ խախտումների համար պատասխանատվություն պետք է կրեն նաև մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենայի վարորդները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |