Միասնական երթուղային ցանցը կգործարկվի. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Միասնական երթուղային ցանցը կգործարկվի. ԱԺ-ն ընդունել է նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է միասնական երթուղային ցանցի գործարկում։

«Միասնական ցանցը նախատեսում է յուրաքանչյուր մարզում մեկ օպերատորի առկայություն, որը սպասարկելու է բոլոր երթուղիները, այդ թվում` նրանք, որոնք այսօր ձեռնտու չեն որպես առանձին ուղղություն»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

Նա նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր մարզերից մեկում, ենթադրաբար` Արմավիրի մարզում, զուգահեռաբար աշխատելով բոլոր մարզերում նմանատիպ ցանցի մշակման ուղղությամբ, ինչը հնարավոր կլինի ավարտել տարվա ընթացքում։

Որպես միասնական ցանցի ներդրման դրական արդյունք փոխնախարարը նշել է, որ մեկ օպերատոր կունենա ավտոբուսների մեծ ցանց և կկարողանա բոլոր մարզերն ապահովել տրանսպորտային հաղորդակցությամբ։

Հայաստանի ավելի քան 100 համայնք չունի տրանսպորտային հաղորդակցություն ճանապարհների վիճակի, ցածր ուղևորահոսքի պատճառով։

Միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---