Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կես տարով կարող է արգելվել

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կես տարով կարող է արգելվել

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկման է ներկայացվել աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին նախագիծը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ներմուծումը կարգելվի` մասնավորապես 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ ԵԱՏՄ հանձնաժողովի 2011 թվականի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշմամբ արդեն իսկ արգելվում եմ М2 և М3 մակնիշի ութ և ավելի նստատեղ ունեցող աջ ղեկով մեքենաների ԵԱՏՄ անդամ երկրների տարածք ներմուծումը:

«Աջ ղեկով թեթև մարդատար տրանսպորտի ներմուծումն արգելված է նաև Ղազախստանում և Բելառուսում», - ասել էԳագիկ Գրիգորյանը:

Ավելի վաղ, կառավարությունը հաստատել էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծում նշվում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարելի կլինի շահագործել։ Սակայն կարգելվի դրանց վերահաշվարկումն, այսինքն, փաստացի, կսահմանափակվի վաճառելու հնարավորությունը։ Որոշման հիմնավորման մեջ՝ առանց ժամկետի հստակեցման, ասվում է, որ ապագայում կարգելվի նաև արդեն ներմուծված մեքենաների շահագործումը։

Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---