ՀՀ ԱԳ նախարարը Հայաստանում ԵՄ դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրադրությունը

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին եւ վերահաստատեցին իրենց երկրների դիրքորոշումները նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպին եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ բանաձեւի նախագծի առաջադրմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---