2018-ին ՀՀ-ն այլ երկրներից $74 մլն-ի դրամաշնորհ է նախատեսում ստանալ 9 փետրվարի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը նախատեսում է այլ երկրներից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35,8 մլրդ դրամի կամ $74 մլն-ի դրամաշնորհ: Այս ցուցանիշը 4,8 մլրդ-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3%-ը: Ինչպես 2016 և 2017 թվականներին, 2018-ին ևս Հայաստանի ամենամեծ դոնորները շարունակում են մնալ Եվրամիության կազմակերպությունները: Ընդ որում, ԵՄ կազմակերպությունները միակն են, որոնք Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում տրամադրում են բյուջեի աջակցման ընդհանուր բնույթի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք հասնում են 6,5 մլրդ դրամի: Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, Հայկական ատոմակայանի օգտագործման ժամկետները երկարացնելու համար նախատեսվում է ստանալ 6,3 մլրդ դրամ: Այսպիսով, 2017 թվականի համեմատ, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը կմեծանա 4,7 մլրդ-ով: ԵՄ հարևանության Ներդրումային ծրագրի աջակցության շրջանակներում երևանյան մետրոպոլիտենի վերակառուցման դրամաշնորհային երկրորդ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,58 մլրդ դրամ: Նույն ծրագրի աջակցության շրջանակներում Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,43 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |