Մասկի Tesla-ն տիեզերքում կարող է ոչնչանալ փոքր երկնաքարերի հետ բախումներից 9 փետրվարի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Tesla Roadster ավտոմեքենան, որը տիեզերք է ուղարկվել Falcon Heavy հրթիռով, կոչնչանա միկրոերկնաքարերի հետ բախումների և տիեզերական ճառագայթման հետևանքով: Ըստ փորձագետների, բոլոր օրգանական նյութերը, որոնք օգտագործվել են մեքենայի տարբեր մասերի պատրաստման համար, տիեզերքում կքայքայվեն կոշտ ճառագայթման պատճառով, գրում է Lenta.ru-ն AutoBlog-ի վրա հղումով: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը նպաստում է ածխածին-ածխածնային կապերի, ինչպես նաև ածխածնի և ջրածնի միջև կովալենտ կապերի քայքայմանը: Կվնասվի ավտոմեքենայի կարկասն ածխածնային հյուսվածքից և, ի վերջո, Tesla Roadster մասերի կբաժանվի: Ըստ մասնագետների, դա տեղի կունենա 1 տարվա ընթացքում: Ավելի դիմացկուն կլինեն ոչ օրգանական մասերը, օրինակ, ալյումինե շասին, լիթիումաիոնային մարտկոցը և դիմապակին: Սակայն այդ մասերը կարող են տուժել տիեզերական մարմինների՝ մանր երկնաքարերի կամ գիսավորների մասերի հետ բախումից: Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակել է աշխարհի ամենահզոր Falcon Heavy հրթիռը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը: Հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի: Այս առիթով Մասկին իր թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ, SpaceX ընկերության տիեզերք արձակած Zuma գերգաղտնի արբանյակը հունվարի 8-ին չէր հասել ուղեծիր ու ընկել էր օվկիանոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |