Փետրվարի 13-14-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Փետրվարի 13-14-ին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 12-ի և 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---