Շվեդիայի ԱԳՆ. Կոսովոն կարող է մտնել ԵՄ, շրջանցելով ՄԱԿ-ը

PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գտնում է, որ Կոսովոն կարող է դառնալ Եվրամիության անդամ, անգամ եթե չընդունվի ՄԱԿ: Իր հայտարարությունը նախարարը հիմնավորել է Շվեյցարիայի օրինակով, որը սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչ ՄԱԿ-ին անդամակցելը 2002 թվականին: Միեւնույն ժամանակ, Բիլդտը, ով երեկ ավարտեց իր երկօրյա այցը Կոսովո, կարծիք է հայտնել, որ մոտ հեռանկարում նորահռչակ հանրապետությունը չի կարող Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների կողմից ճանաչման հույսն ունենալ, հաղորդում է Xinhua գործակալությունը:



Մարտի 7-ին ԵՄ բոլոր երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման կոչ է արել տարածաշրջանի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Մարտի Ախտիսաարին: Նրա խոսքերով, այլ որոշումը կաջակցի Եվրոպայում իրավիճակի ապակայունացմանը: Շատ եվրոպացի քաղաքական գործիչների ձգտումը Կոսովոյին ԵՄ ընդունել չի համաձայնեցվում այն բանի հետ, որ դրանում մինչեւ հիմա ընդգրկված չէ պաշտոնական Բելգրադը: Սերբիան համաձայնագիր է ստորագրել, որը նախատեսում է անդամակցությունը եվրոպական դաշինքին, սակայն Բրյուսելը արգելափակել է փաստաթղթի կնքումը իր կողմից, քանի դեռ Բելգրադը Հաագայի դատարանին չի հանձնել 1990-ականների բալկանյան պատերազմի ժամանակ հանցագործություններում մեղադրվող անձանց:



Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է անկախության միակողմանի հռչակման մասին փաստաթուղթը փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչել են Շվեդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան, Ֆինալնդիան, Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը, Ավստալիան, Ավղանստանը, ԱՄՆ-ն եւ Թոււրքիան: Մինչ դեռ, մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, վստահ են, որ իրական իրավական կարգավիճակ կարող է տալ ինքնահռչակ երկրին միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---