ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խորհրդականը զուգահեռներ չի անցկացրել Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունների միջեւ

PanARMENIAN.Net - «Իմ հայտարարությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը Բաքվում սխալ է փոխանցվել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Դով Լինչը: Նրա խոսքերով, մարտի 6-ի ելույթում Հարավային Կովկասի իրադարձությունների մասին ասվել է, որ «տարածաշրջանային անվտանգության վրա կարող են ազել առավել գլոբալ իրադարձություններ»:



Նա նաեւ անդրադարձել է այսպես կոչված Կոսովոյի «նախադեպի» օգտագործման հարցին, չնայած այն հայտարարությանը, որ Կոսովոյի հակամարտությունը եզակի է: «Իրադարձությունները Բալկաններում հանգեցնում են նրան, որ հիմնական խաղացողների կողմից քիչ ուշադրություն եւ ժամանակ է հատկացվում Հարավային Կովկասի հակամարտություններին: Որոշ ադրբեջանական գործակալություններ եւ թերթեր խեղաթյուրել են Լինչի խոսքերը, հաղորդելով, որ նա իբր զուգահեռներ է անցկացրել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ»,- ասվում է PanARMENIAN.Net ի կողմից ստացված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ: «Ես հուսահատված եմ, որ իմ խոսքերը խեղաթյուրվել են»,- ընդգծել է Դով Լինչը:



Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալությունը մարտի 6-ին տեղեկատվություն էր տարածել, որ Բաքվում անցնող ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոուտ» սեմինարին ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Դով Լինչը հայտարարել էր, որ «չնայած, որ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները տարբերվում են, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ այնպիսի հակամարտությունների համար, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---