Հանցագործությունների թիվը 1 տարում աճել է 8%-ով. Ամենաբարձր ցուցանիշը Երևանում է

Հանցագործությունների թիվը 1 տարում աճել է 8%-ով. Ամենաբարձր ցուցանիշը Երևանում է

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի դրանց թիվը կազմել է 20.284՝ 2016-ի 18.764-ի համեմատ:

0,5%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ մասնավորապես սպանությունների թիվը 2016-ի 66 դեպքից 2017-ին հասել է 49 դեպքի, մահափորձերինը՝ 36 դեպքից հասել է 23-ի:

Զգալի՝ 24%-ով, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Եթե 2016-ին գրանցվել է նման 2939 դեպք, ապա 2017-ին այդ թիվը հասել է 3650-ի: Աճել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 4,6%-ով:

Հանցագործությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը: Մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 50,3 %-ը: Երևանն առաջինն է նաև ծանր հանցագործությունների ցուցանիշով՝ ծանր հանցագործությունների ընդհանուր թվի 57,5 %-ը:

Երևանին հանցագործությունների բարձր ցուցանիշով հաջորդում է Կոտայքի մարզը: Հանցագործությունների ամենացածր ցուցանիշն ունեցող մարզը Վայոց ձորն է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---