«Գահերի խաղի» հեղինակը հետաձգել է սագայի հերթական մասի հրատարակումը15 փետրվարի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր չէ 2018-ին հրատարակել «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի 6-րդ մասը, ինչպես նախկինում էր ծրագրվում: Այդ մասին գրողը հայտնել է իր բլոգում: Ըստ նրա, 2018-ին ընթերցողները կարող են ակնկալել միայն «Հուր և արյուն» երկպատումի առաջին հատորի լույս ընծայումը, որտեղ ներկայացվելու է Թարգարիենների տոհմի ամբողջական պատմությունը: «Գահերի խաղի» սերիալի գրական հիմքը հանդիսացող «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի 6-րդ մասը կհայտնվի միայն դրանից հետո, գրում է Lenta.ru-ն: Գիրքը կկոչվի «Ձմռան քամիները»: Վեպը կլինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի նախավերջին մասը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Ձմռան քամիները» ավարտին կհասցվեն 2015-2018թթ. ընթացքում: 1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |