ԵԽԽՎ դիտորդ Թուրքիայից. Անկարան Հայաստանում լարվածության հաղթահարման կողմնակից է12 մարտի 2008 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Նախընտրական քարոզարշավի ժամանակ հստակ երեւում էր, որ Սերժ Սարգսյանն առավել լավ է պատրաստվել ընտրություններին: Դիտորդները հանդիպել են թեկնածուներից յուրաքանչյուրի հետ, բացառությամբ Լ.Տեր-Պետրոսյանի, որը չարձագանքեց հրավերին: Մենք հնարավորություն ունեցանք ուղղակիորեն դիմել Ս.Սարգսյանին առաջ քաշված մեղադրանքների վերաբերյալ: Նա իր պարզաբանումները տվեց: Ցավոք, պարոն Տեր-Պետրոսյանը հարկ չհամարեց գալ հանդիպման: Իսկ այժմ նա մեղադրում է դիտորդներին: Նա ինքը չներկայացավ հանդիպմանը»,-հայտարարել է Հայաստանում նախագահական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Մեսուդե Նուրսունա Մեմեջանը: Նրա կարծիքով, ԵԽԽՎ դիտորդների զեկույցներում նշվել է, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած օրինականության խախտումների լուրջ դեպքեր չեն նկատվել եւ գրանցվել է առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ: Թուրք պատգամավորն ընդգծել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանում լարվածության հաղթահարման եւ ընդհարումների դադարեցման կողմնակից է: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, շնորհավորելով Սերժ Սարգսյանին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, միեւնույն ժամանակ հարաբերությունների նորմալացման կոչ է արել: «Անկարան պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն ունի հենց Հայաստանի համար»,-ասել է Մեմեջանը, հաղորդում է 1news.az-ը: Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին հետեւող ԵԽԽՎ 26 դիտորդների թվում էր նաեւ Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից ընտրված թուրքական խորհրդարանի պատգամավոր Մեսուդե Նուրսունա Մեմեջանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |