Երևանում և մարզերում անգլերենի ակումբներ են ձևավորվել 9-16 տարեկանների համար16 փետրվարի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից: Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար: Ընդհանուր առմամբ կահավորվել է անգլերենի ուսուցման 10 դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում դպրոցների անգլերենի ուսուցիչները մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր են անցել Բրիտանական խորհրդում, ինչպես նաև հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում: Միաժամանակ ստեղծվել է մենթոր ուսուցիչների աշխատանքային խումբ, որոնք նպատակ ունեն քննարկել դասավանդման մեթոդների, նյութերի ընտրության և անգլերենի արտադասարանական կրթական ծրագրին առնչվող հարցեր՝ հետագայում փորձի տարածումն ապահովելու նպատակով: Ծրագրում ընդգրկված վերջին դպրոցը, որտեղ տեղի է ունեցել անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողություն, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցն էր: Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 , Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2, Արարատի թիվ 3 և Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հիմնադրվել են երկուական, իսկ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 և Վանաձորի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոցներում կահավորվել են մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |