Հասարակական տրանսպորտը Գերմանիայում կարող է անվճար դառնալ17 փետրվարի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն առաջարկում է անվճար դարձնել երթևեկությունը հասարակական տրանսպորտով: Շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսը, գյուղնախարար Քրիստիան Շմիդտը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը նամակ են հղել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմեն Վելյեին՝ առաջարկելով չեղարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձը Գերմանիայի քաղաքներում: Դա կոչված է խթանելու, որ քաղաքացիներին ավելի հաճախ օգտվեն տրանսպորտից և քիչ երթևեկեն մեքենայով, ինչը կնպաստի վնասակար արտանետումների պարունակության նվազեցմանը մթնոլորտում, գրում է «Կոմերսանտը»: Արտանետումների մակարդակը խախտելու համար Եվրահանժաղովը կարող է տուգանել Գերմանիային և ևս 8 երկիր: Գերմանիայի կառավարությունն առաջարկել է փորձնական կիրառել առաջարկը 5 քաղաքում՝ Բոննում, Էսսենում, Մանհեյմում, Ռոյթլինգենում և Հերենբերգում: Առաջարկը բազում հարցեր է առաջացրել հենց բուն Գերմանիայում: Քաղաքային իշխանությունները և տրանսպորտային ընկերությունները վախենում են այդ միջոցի կիրառման դեպքում մեծ ծախսերից, բացի այդ, եթե ուղևորահոսքի կտրուկ ավելացում լինի, հարկ կլինի ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը: Ակտիվ բանավեճի արդյունքում Գերմանիայի իշխանություններն արդեն մեղմացրել են առաջարկը՝ տեղական իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե արտանետումների նվազեցման համար ինչ միջոցներ կձեռնարկեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |