Վարդենյաց լեռնանցքը փակ է![]() 19 փետրվարի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արարատի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |