Սուրենյան. Փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումները կդադարեն![]() 19 փետրվարի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նա հավելել է, որ փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում փետրվարի 19-ի համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ ԱԻՆ հաղորդագրության, փետրվարի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյան և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ 19-ի երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |