19 փետրվարի 2018 - 17:34 AMT
Հարձակում ՎՏԲ-բանկի վրա․ Հանցագործները փախել են գումարով

Փետրբարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ–Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի վրա զինված հարձակում է իրականացվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ավազակային հարձակում է տեղի ունեցել, գումար են հափշտակել և փախել են: Այս պահին օպերատիվ խումբը տեղում աշխատում է: Փորձում ենք պարզել ավազակային հարձակման հեղինակների ինքնությունը», - ասել է Ջանոյանը։

Հարձակման մասին այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։