Ս. Սարգսյան. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը պատահականություն չէ12 մարտի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դիրքերի վրա հարձակումը նախապատրաստված էր: Այդ մասին հայտարարել է նորընտիր նախագահ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Վստահ եմ, որ հրադադարի խախտումը Ադրբեջանի կողմից, պատահականություն չէ, սակայն դժվարանում եմ այժմ պատասխանել` ինչպես է դա կապված Հայաստանի ներքաղաքական իրադրության հետ: Սակայն գրոհը Բաքվի կողմից նախապատրաստված էր, եւ դրան տեղյակ էր Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը»,- նշել է վարչապետը:Նրա խոսքերով, այդ մասին է վկայում այն փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ում հետ նա բանակցում էր ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջոցով, հրաժարվել է ետ կանչել իր ուժերը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարը տեղյակ էր, որ իր զորքերը տեղաշարժվել են, եւ այդ մասին է վկայում այն փաստը, որ նա հրաժարվել է ետ կանչել իր ուժերը: Փառք ու պատիվ մեր զինվորներին, ովքեր առանց որեւէ զոհի կարողացան ապացուցել ինչն-ինչոց է»,- ասել է Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ գրոհային խմբավորումը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկի վրա Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում եւ ժամանակավորապես իր վերահսկողության տակ է առել այդ հենակետը, սակայն պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանցիները ետ են մղվել նախկին դիրքերին, կրելով էական կորուստներ: Ղարաբաղի ԱԳՆ-ն պահանջել է ճգնաժամ-դիտարկում անցկացնել ԵԱՀԿ առաքելության կողմից, որը ծրագրվում է անցկացնել մարտի 7-ին, սակայն դիտարկումը հետաձգվել է ադրբեջանական կողմի մեղքով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |