ՀՀ-ում պլանետարիում կկառուցվի․ Աշակերտների մուտքը՝ անվճար20 փետրվարի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի: Այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 1,740 մլրդ դրամ հատկացնել, որից 236 մլն-ը կտրամադրի նախարարությունը: Երեխաները կկարողանան պետության հաշվին այցելել պլանետարիում և այնտեղ դասաժամ ունենալ: Նախատեսվում է, որ պլանետարիումը տարեկան կսպասարկի ՀՀ մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 110.000-120.000 աշակերտի: «Մասնագետների խոսքով՝ եթե երեխան 2 ժամ անցկացնի պլանետարիումում, ապա ողջ կյանքը կնվիրի բնագիտությանը: Եթե խոսում ենք գիտության զարգացման մասին, ապա պետք է համապատասխան միջավայր ստեղծենք, հետևաբար այդ ուղղությամբ առաջին քայլը պլանետարիումն է, իսկ երկրորդը՝ գիտության թանգարանի ձևավորման տեսլականը»,-նշել է ԿԳ նախարարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |