Դավիթ Հարությունյանը խոստացել է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը

Դավիթ Հարությունյանը խոստացել է քննարկել շարժական արագաչափերի ուղղությունները նշելու հարցը

PanARMENIAN.Net - Շարժական արագաչափեր կիրառում են բազմաթիվ երկրներում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, կարելի է կիրառել և շարժական, և ոչ շարժական արագաչափ, և երկու դեպքում էլ օրենք խախտել:

«Այն, որ մարդիկ փողոցում քայլում են, և խանութներում կան տեսանկարահանող սարքեր, մարդու իրավունքների խախտու՞մ է, թե ոչ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Արձագանքին, թե այդ դեպքում ցուցանակով տեղեկացնում են անցորդներին, Հարությունյանը հակադարձել է. «Իսկ եթե շարժական արագաչափի մասին տեղեկացնում են՝ այսօր լինելու է Երևան-Սևան, Երևան-Գորիս, Երևան-Արարատ ճանապարհահատվածի վրա, բավարարվա՞ծ կլինեն վարորդները»,- ասել է նա:

Հարությունյանը խոստացել է քննարկել հարցը, որ շարժական արագաչափերի հիմնական ուղղությունները նշվեն, սակայն ընդգծել է, որ դա չի խախտում մարդու իրավունքները:

Փետրվարի 8-ից Ճանապարհային ոստիկանությունը շարժական լուսանկարահանող արագաչափ սարք է կիրառում: Ոստիկանությունը որոշել է կիրառել սարքը, հաշվի առնելով, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---