Հայաստանը Կոսովոն նախադեպ չի համարում12 մարտի 2008 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը չի սրի հայ-ռուսական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: «Չեմ կարծում, որ մենք խելացի կվարվենք, եթե սրենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նրանք բավական երկար պատմություն ունեն, վառ ներկա, եւ ես խորապես վստահ եմ, փայլուն ապագա: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դավաճանի իր շահերին միայն այն պատճառով, որ մեր ընկերները կարող են տխրել»,- ասել է Հայաստանի վարչապետը:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչման հարցը դեռեւս պետք է լրջորեն հետազոտել եւ քննարկել: «Մենք չպետք է Կոսովոն նախադեպ համարենք մեր համար այն համատեքստում, որ Ղարաբաղի հարցը էականորեն տարբերվում է մյուս հակամարտություններից: Ղարաբաղը անկախություն է ստացել այն ժամանակ գործող խորհրդային օրենքներով»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ իրավական տեսանկյունից, Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է մյուսներից, եւ Հայաստանը իրավունք չունի այն հավասարեցնել կամ խառնել այլ հակամարտությունների հետ: «Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում այն տեսանկյունից, որ մոտ ապագայում մենք չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը միշտ եղել է ժողովուրդների ինքնորոշման կողմնակիցը եւ այդ տեսանկյունից հայկական կողմը ողջունում է Կոսովոյի անկախության հարցը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |