Շիրակի մարզում 250.000 աշխատավարձով չոբան են փնտրում21 փետրվարի 2018 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզում 250.000 դրամ աշխատավարձով հովիվ է պահանջվել, սակայն այդ աշխատանքը ցանկացողներ չեն եղել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Նա ասել է, որ աշխատող գտնելու հարցում դժվարություններ է ունեցել նաև մեկ այլ գործատու՝ ելակի ջերմոց հիմնելիս, և ամբողջ գյուղում հնարավոր չի եղել հող փորող գտնել: «Մի մասը ապրում է միայն նպաստով, մյուս մասը ծուլացել է: Փաստն այն է, որ գործատուն դժվարանում է աշխատող գտնել: Տարօրինակ հոգեբանություն կա, ասում են՝ ինչու՞ պիտի ես գամ քեզ համար աշխատեմ: Ես ինքս տեղում պետք է պարզեմ, թե ինչու աշխատել չեն ուզում»,- ասել է մարզպետը: Ամփոփելով 2017-ին մարզում իրականացված ծրագրերն ու մարզպետարանի աշխատանքը, Խաչատրյանը նշել է, որ աճ է գրանցվել առողջապահության ոլորտում, սակայն անբարենպաստ տարի է եղել գյուղատնտեսության համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |