Արգենտինացի ֆուտբոլիստները չեն խաղա Ադրբեջանի հետ, թեև Բաքուն պատրաստ էր միլիոններ վճարել

Արգենտինացի ֆուտբոլիստները չեն խաղա Ադրբեջանի հետ, թեև Բաքուն պատրաստ էր միլիոններ վճարել

PanARMENIAN.Net - Արգենտինա-Ադրբեջան ֆուտբոլային ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հետ՝ նախապատվությունը տալով Իսրայելին:

Արգենտինայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 9-ին Երուսաղեմում կամ Հայֆայում, թեև Բաքուն հսկայական գումար էր պատրաստ վճարել, եթե հանդիպումը կայանար:

Արգենտինայի մակարդակի հավաքականներն ավելի ցածր մակարդակի թիմերի հետ ընկերական հանդիպումներ են անցկացնում մեծ վարձատրության դիմաց: Արգենտինայի դեպքում գինը զգալիորեն աճում է, եթե խաղին մասնակցում է Մեսսին: Իսրայելցիների հետ համաձայնությամբ, Արգենտինայի հավաքականը մոտ 2 մլն դոլար կստանա, իսկ թիմի առաջատարը խաղադաշտում կանցկացնի 60 րոպե:

Իսյարելի ԶԼՄ-ները հայտնում են, որ արգենտինացիներն ընտրել են Իսրայելը, գերադասելով այն Ադրբեջանի հավաքականից, չնայած, որ ադրբեջանցիները շատ ավելի մեծ գումար էին պատրաստ վճարել թիմին, գրում է Haqqin.az-ը:

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պատճառաբանել է իր որոշումը Իսրայելում սրբավայրեր այցելելու հնարավորությամբ:

Ադրբեջանը ընկերական հանդիպում էր ուզում անցկացնել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հետ դեռևս 2017-ի նոյեմբերին: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին: Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին:

Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Կրանոդարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---