Մեկ տարում $856,5 մլն-ի ներդրում՝ ՀՀ-ում. Ամենից շատ ներդրել են էներգետիկ ոլորտում28 փետրվարի 2018 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականին իրականացվել են $856,5 մլն-ի ներդրումային ծրագրեր: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության հրապարակած ներդրումային ծրագրերի մասին հաշվետվության մեջ: Ամենից խոշոր ներդրումներն իրականացվել են էներգետիկ ոլորտում՝ $293,5 մլն: Երկրորդ տեղում տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտն է՝ $175,2 մլն, երրորդում՝ քաղաքաշինության ոլորտը՝ $99 մլն, չորրորդում՝ արդյունաբերության ոլորտը՝ $78,9 մլն: Ամենից քիչ ներդրումները նախորդ տարում իրականացվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ $1,34 մլն, և պետական գույքի կառավարման ոլորտում՝ $1,9 մլն: Ներդրումներն իրականացվել են պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված գործակցությամբ ծրագրերի շրջանակում: Ներդրումների 68%-ը կատարել է մասնավոր հատվածը, 19%-ը վարկային ծրագրեր են եղել, 6%-ը՝ դրամաշնորհային ծրագրեր, 3%-ը՝ համայնքային բյուջեից, 4%-ը՝ պետական բյուջեից: Մարզերում իրականացվել են $170,9 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք ներառված չեն վերոնշյալ $856,5 մլն-ի ծրագրերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |