Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել արտակարգ դրությունը14 մարտի 2008 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի լիագումար նիստում 60 «կողմ», 1 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունվել, որում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին դադարեցնել արտակարգ դրությունը երկրում: ԵԽ պատգամավորները նշում են, որ «ոստիկանության ճնշումը ընդդիմության կողմնակիցների վրա, ովքեր խաղաղ ճանապարհով բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ, վերջիվերջո, հանգեցրել է 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների»: «Մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարվել, եւ սահմանափակվել է ԶԼՄ-ների ազատությունը»,- նշվում է բանաձեւում: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ կազմակերպել «մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ, անկախ եւ անկողմնապահ հետաքննություն»: «Սխալ քայլերի եւ բռնի գործողությունների համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գտնում են խորհրդարանականները:Բանաձեւով ԱԴ-ն դադարեցնելու, ԶԼՄ-ների ազատությունը վերականգնելու կոչ է արվում, ինչպես նաեւ կոչ է արվում ազատել բոլոր նրանց, ով ձերբակալվել է «հանրահավաքներին մասնակցելու իրենց իրավունքն օգտագործելու համար»: Եվրախորհրդարանը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, օգտագործել հայտարարություններին առավել հանգիստ տոներ, միաժամանակ վարելով կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն, որի նպատակն է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Միեւնույն ժամանակ, խորհրդարանականները կոչ են արել Եվրահանձնաժողովին կենտրոնանալ Հայաստանի դատական համակարգի անկախությունն ապահովելու անհրաժեշտության վրա: Նրանք նաեւ կոչ են արել Հայաստանի կառավարությանը անհապաղ կերպով կյանքի կոչել բոլոր ուղղումները, որոնք ելնում են միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա |