Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

PanARMENIAN.Net - Անկարայում ԱՄՆ դեսպանատունը մարտի 5-ին փակ կլինի այցելուների համար անվտանգության սպառնալիքի պատճառով: Այդ մասին ասվում է դեսպանատան կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:

«Անկարայում ԱՄՆ դեսպանատունը իրազեկում է, որ դեսպանատունը փակ կլինի այցելուների համար 2018-ի մարտի 5-ին անվտանգության սպառնալիքի պատճառով» ,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մուտքի արտոնագրերի ստացման հարցազրույցներն ու այլ ընթացիկ միջոցառումները չեղարկվել են: Դեսպանատունը լրացուցիչ կհայտնի, թե երբ կվերսկսվի դեսպանատան աշխատանքը:

Այդ ընթացքում կմատուցվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության ծառայություններ: Նշվում է, որ նոտարական ծառայություններին կամ գողացված անձնագրերին առնչվող հարցերը շտապ չեն համարվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---