10 մլն դրամ պետբյուջեից՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակմանը

10 մլն դրամ պետբյուջեից՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակմանը

PanARMENIAN.Net - Պետական բյուջեից 10 մլն դրամ կնվիրաբերվի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» ՊՈԱԿ-ին՝ «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակման աշխատանքների իրականացման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

2017 թվականից ՊՈԱԿ-ը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի պատրաստումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրագիտարանի հրատարակման համար կազմակերպության ֆինանսական միջոցները բավարար չեն. անհրաժեշտ է համապատասխան հեղինակների և լրացուցիչ մասնագետ խմբագիրների ներգրավում: Այդ նպատակով ՊՈԱԿ-ը հաշվարկել և ներկայացրել է 10 մլն դրամի չափով ֆինանսական ծախսերի նախահաշիվ :

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---