Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում 6 մարտի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը: Նա հայտարարել է նախագծի մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի հետ հանդիպումից հետո: Քաղաքը կտեղակայվի Սինայի թերակղզու հարավում: Կստեղծվի 10 մլրդ դոլարի զարգացման հիմնադրամ: Գործարքի մասին հայտարարվել է Եգիպտոսում նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ, որտեղ Աս Սիսին մտադիր է երկրորդ անգամ ընտրվել, գրում է Lenta.ru-ն CNBC-ի վրա հղումով: 2017-ի հոկտեմբերին արքայազնը հայտարարեց Կարմիր ծովի ափին նորարարական NEOM քաղաք կառուցելու մտադրության մասին: Քաղաքի մակերեսը կկազմի 26.000 քկմ և մի քանի կղզու վրա կլինի: Սկզբնական փուլում քաղաքի կառուցման համար կներդրվի 500 մլրդ դոլար: Նախատեսվում է նաև կամուրջ կառուցել Կարմիր ծովի վրայով, որը կմիացնի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հետ: NEOM-ը առաջին մեգաքաղաքի նախագիծը չէ Սաուդյան Արաբիայում: Ամենածավալունը պետք է դառնար King Abdullah Economic City նախագիծը, որը ներկայացվեց 2005-ին, սակայն շինարարությունն այդպես էլ ավարտին չհասցվեց: 2015-ի տվյալներով կառուցվել է քաղաքի 15 տոկոսը միայն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |