Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից՝ զրկվելով բեմական անունից

Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից՝ զրկվելով բեմական անունից

PanARMENIAN.Net - Հայազգի երգչուհի Քրիստինա Սարգսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի (Kristina Si) բեմական անունով, չի երկարացրել պայմանագիրը Black Star լեյբլի հետ և հեռացել է հայտնի ռուսաստանցի կատարող Տիմատիի նախագծից: Այդ մասին ասվում է Instagram-ում լեյբլի պաշտոնական էջում:

Երգերի իրավունքները և բեմական անունը պատկանում են Black Star-ին, որը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտել է համագործակցությունը երգչուհու հետ:

«Black Star-ը հայտնում է, որ երգչուհու երաժշտական ստեղծագործությունների բոլոր հեղինակային և կից իրավունքները, լուսանկարներն ու տեսաբովանդակությունը, այդ թվում երաժշտական տեսահոլովակները և Kristina Si ապրանքանիշը պատկանում են Black Star-ին»,-ասվում է հայտարարության մեջ:

Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ շարունակելու է մենակատարի կարիերան, բայց դեռ չգիտի, թե ինչ բեմական անվան տակ:

Քրիստինա Սին միացել էր Black Star-ին 2013-ին՝ 5-ամյա պայմանագիր կնքելով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---