Ընտանիքում բռնության կանխարգելման պետական լիազոր մարմին կստեղծվի![]() 7 մարտի 2018 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով սահմանվելու են խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները: Խորհուրդը բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվելու: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կմշակվեն ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների: Խորհուրդը կիրականացնի հանրության իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմ կստեղծի: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |