Սպիտակ տուն. Թրամփը կհանդիպի Կիմ Չեն Ինի հետ

Սպիտակ տուն. Թրամփը կհանդիպի Կիմ Չեն Ինի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Հանդիպումն առաջինը կլինի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների միջև:

Սանդերսի խոսքով, ԱՄՆ-ը ակնկալում է, որ Հս. Կորեան կհրաժարվի միջուկային ծրագրերից, միևնույն ժամանակ պահպանելու է պատժամիջոցները և ճնշումը:

Նշվում է, որ նախագահ Թրամփի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման վայրն ու ժամանակը կհամաձայնեցվեն ավելի ուշ: Սրան զուգահեռ, Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի համաձայն, առաջին հանդիպումը կարող է կայանալ մինչև մայիս ամիսը:

Չոնը հայտնել էր նաև, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---