Գերտերությունները իրենք կորոշեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այնպես, ինչպես դա ձեռնատու կլինի եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւը երես հանեց ՎՈՒԱՄ-ի անդամների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի իրական հոգեբանական-հուզական վիճակը: Ըստ էության դա Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի վերաբերյալ Պետդումայի որոշման արձագանքն էր: Այդ մասին հայտարարել է «Սանքտ Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի» նախագահ, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արաիկ Ստեփանյանը մեկնաբանելով մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳՎ-ի ընդունած որոշումը չճանաչված Լեռնային Ղարաբաղի մասին, որով պահանջվում է «անհապաղ դուրս բերել հայկական զոքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: «Ադրբեջանը որոշեց կանխել իրադարձությունները, թույլ չտալու համար, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի: Պետք է նշել, որ ՎՈՒԱՄ-ի բոլոր երկրները իրենց տարածքի մի մասը կորցնելու վտանգի առջեւ են»,-ասել է նա:



Ըստ Ստեփանյանի, տարածքային հարցերը, ցավոք, չեն լուծվում այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ՎՈՒԱՄ անդամները: «Նման երկրները չեն կարող այդպիսի հարցեր լուծել: Տարածքների վերաձեւումը դա համաշխարհային տերությունների գործն է, նրանք թույլ չեն փոքր երկրներին փոխել աշխարհի վերաձեւման իրենց պլանները: Համաշխարհային տերությունները երբեք թույլ չեն տա փոքր երկրներին, որոնք պայքարում են իրենց տարածքային ամբողջականության համար, ինքնուրույն քաղաքական գործողություններ իրականացնել, եթե դրանք չեն համապատասխանում իրենց շահերին: Գերտերություններն ունեն աշխարհի վերակառուցման իրենց տեսլականը: Ամեն ինչ իրենց վերահսկողության տակ պետք է լինի, եթե ինչ-որ երկիր տարածքային նկրտումներ ունի, որոնք չեն համապատասխանում տերությունների շահերին, ապա դրանց ոչ ոք չի սատարի: Ամեն ինչ պետք է գնա գերտերությունների ծրագրին համապատասխան, այլ ոչ թե ըստ փոքր երկրների ցանկության, նույնիսկ եթե այդ երկրները մի կույտի մեջ են հավաքվել եւ դաշինք կազմել: Սկզբունքորեն, հենց գերտերությունները կորոշեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այնպես, որ դա ձեռնատու լինի եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին, նրանք ավելի դյուրին կպայմանավորվեն իրար հետ, քան Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է փորձագետը, հաղորդում է «Ռուսկայա լինիան»:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին Գլխավոր վեհաժողովը 39 «կողմ», 7-ը` «դեմ», 100` «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---