Մասկը մտադիր է 2019-ին առաջին անգամ փորձարկել միջմոլորակային տիեզերանվը

Մասկը մտադիր է 2019-ին առաջին անգամ փորձարկել միջմոլորակային տիեզերանվը

PanARMENIAN.Net - SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը մտադիր է Մարսի գաղութացման համար նախատեսված նոր տիեզերանավն առաջին անգամ փորձարկել 2019-ի առաջին կիսամյակում: Այդ մասին Մասկը հայտարարել է տեխնոլոգիաների ամենամյա SXSW Օսթինի տոնավաճառում:

«Մենք դեպի Մարս ուղևորվողկամ միջմոլորակային տիեզերանավ ենք կառուցում, որը կարճատև թռիչքների համար պատրաստ կլինի 2019-ի առաջին կիսամյակում»,-հայտարարել է նա: Նա նշել է նաև, որ իրեն միշտ չէ, որ հաջողվում է պահպանել հայտարարված ժամկետները, գրում է ՏԱՍՍ-ը CNBC-ի վրա հղումով:

«Ես կարծում եմ, որ հենց որ մենք կառուցենք տիեզերանավը, առարկայորեն կհաստատենք, որ այդ ճանապարհով կարող են գնալ նաև մյուս երկրներն ու ընկերությունները: Նրանք դեռ դա հնարավոր չեն համարում, սակայն եթե դա մեզ հաջողվի, ապա նրանք էլ խաղի մեջ կմտնեն»,-ասել է Մասկը:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ մտադիր է 2022-ին սկսել Մարսի գաղութացման ծրագիրը: Այդ նպատակով մշակվում է 106 մ բարձրությամբ BFR կրող հրթիռը, որի օգտակար բեռնվածությունը կարող է հասնել 150 տոննայի: Այն կկարողանա տիեզերք դուրս բերել միջմոլորակային տիեզերանավը, որտեղ ենթադրվում է 40 խցիկ ունենալ աստղագնացների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---