2018-ի երկու ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 %-ով12 մարտի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2018-ի փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5%-ով: 2018-ի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 %-ով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.6 % աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք: 2018-ի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |