1923-ի Leica ֆոտոխցիկը վաճառվել է ռեկորդային՝ $2,95 մլն-ով

1923-ի Leica ֆոտոխցիկը վաճառվել է ռեկորդային՝ $2,95 մլն-ով

PanARMENIAN.Net - Ավստրիայի Westlicht Photographica Auction աճուրդի տան կազմակերպած սակարկությունների ընթացքում վաճառվել է Leica 0 Series ֆոտոխցիկի նախատիպը, որը թողարկվել է դեռևս 1923-ին:

Մասնավոր կոլեկցիոներն Ասիայից, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, վճարել է լոտի համար $2,95 միլիոն, գրում է Bird in Flight-ը PDN Pulse-ի վրա հղումով:

Այդպիսով, սարքն ամենաթանկարժեք ֆոտոխցիկը դարձավ պատմության մեջ՝ դեռևս ոչ մի ֆոտոխցիկ չէր վաճառվել այդպիսի գումարով: Վարկանիշի նախորդ առաջատարը նույն Leica շարքի մեկ այլ ֆոտոխցիկ էր, որը 2012-ին վաճառվել է $2,6 միլիոնով:

Leica 0 Series շարքը նախատիպերի շարք է, որը մշակվել է լուսանկարչական խցիկների արտադրության պաշտոնական մեկնարկից 2 տարի առաջ: Ընդհանուր առմամբ թողարկվել է այդպիսի 25 սարք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---