Սաֆար Աբիեւ. Ադրբեջանը պատրաստ է ետ նվաճել «իր հողերը»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել իր տարածքներն ուժային ճանապարհով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ՆԱՏՕ-ի տարածքային անվտանգության եւ համագործակցության վարչության ղեկավար Ջորջ Լեբելի հետ հանդիպմանը: Նախարարը նշել է, որ ադրբեջանական բանակը ակտիվ մասնակցություն է ունենում ՆԱՏՕ-ի միջոցառումներին, եւ էականորեն ուժեղացել է, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է եւ, Ս. Աբիեւի խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է «ետ նվաճել իր տարածքները, որոնք գտնվում են հայկական օկուպացիայում»: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների բռնազավթման հետ: Մենք կվերադարձնենք մեր հողերը, անգամ եթե ստիպված լինենք ուժային միջոցների դիմել»,- հայտարարել է Սաֆար Աբիեւը, հաղորդում է Bakililar.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---