Ադրբեջանը կվերափոխի «Եվրատեսիլի» իր երգը14 մարտի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փոփոխություններ կկատարի X My Heart երգում, որով երգչուհի Այսել Մամեդովան կներկայացնի երկիրը «Եվրատեսիլ-2018»-ում: Այդպիսի որոշում կայացվել է հանրության ճնշմամբ, գրում է Sputnik-Ադրբեջանը: Սոցցանցերի օգտատերերը համարում են, որ երգն Ադրբեջանին հաջողություն չի բերի: Բուքմեքերները ևս Մամեդովայի համար լավ կանխատեսումներ չունեն՝ չեն կարծում, որ նա կհայտնվի լավագույն 10-յակում: Այդ ամենից հետո բրիտանացի պրոդյուսերը որոշել է վերափոխել կոմպոզիցիան՝ ավելի էլեկտրոնային դարձնելով այն: X My Heart երգը գրել են հույն կոմպոզիտոր և պրոդյուսեր Դիմիտրիոս Կոնտոպուլոսը և շվեդուհի Սանդրա Բյորմանը: Նախագծի վրա աշխատել է միջազգային թիմ, որի կազմում ներկայացուցիչներ կան Ադրբեջանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Կիպրոսից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին Լիսաբոնում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |