ՌԴ ԱԳՆ-ն դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը18 մարտի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում հաջողվել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) սերտ կառուցողական համագործակցությունը միջնորդության ջանքերում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաշվետվության մեջ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության մասին 2007 թվականին: «Արեւմտյան գործընկերները մնում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման այլընտրանքային տարբերակի բացակայության, ուժային կարգավորում ու միակողմանի ներկայացված պայմանների ստիպողական ընդունում թույլ չտալու դիրքերին: Դրան շատ են աջակցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հունվարին եւ օգոստոսին: ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին Մադրիդում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին պաշտոնապես հանձնել են կարգավորման սկզբունքները ներկայացնող փաստաթուղթը: Այդ քայլը կատարվել էր հաշվի առնելով երկու երկրներում սպասվող նախագահական ընտրությունները, որպեսզի բանակցությունների ընթացքում արձանագրված պայմանավորվածությունները պահպանվեն»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |