Քոչարյան. ՀՀ-ն միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի

Քոչարյան. ՀՀ-ն միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի

PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին:

«Բնական է` մենք բոլորին հետևում ենք, բնական է` միշտ պետք է պատրաստ լինենք իրենց կողմից ցանկացած քայլի: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել նրանց գործողություններին», - ասել է փոխարտգործնախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը:

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ընթերցեք նաև.Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---