Ցուկերբերգն ավելի քան $6 մլրդ է կորցրել 1 օրում20 մարտի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Facebook ընկերության բաժնետոմսերը 8% անկում են գրանցել բրիտանական Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին, որն անձնական նպատակներով օգտագործել է սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի անձնական տվյալները: Արդյունքում գլխավոր տնօրենի և խոշորագույն բաժնետեր Մարկ Ցուկերբերգի կապիտալը նվազել է ավելի քան 6 միլիարդ դոլարով, գրում է Deutsche Welle-ն: Չնայած այդ կորստին, Ցուկերբերգը պահպանել է 4-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ նա ունի 68,5 մլրդ դոլար: Ցուկերբերգից հարուստ են միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը: Ավելի վաղ Facebook-ը մեղադրել էր բրիտանական Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալ գողանալու համար: Մի քանի տարի առաջ Cambridge Analytica ընկերությանը օգտվել է Facebook-ի հավելվածներից մեկի տվյալներով, որը նախատեսված էր հոգեբանական դիմանկար կազմելու համար: Այդ հավելվածը տեղադրել էր մոտ 270.000 օգտատեր՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ Cambridge Analytica ընկերությանը հայտարարեց, թե ոչնչացրել է ստացված տեղեկատվությունը, սակայն, ինչպես հետո պարզվեց, ոչ բոլոր տվյալներն էին հեռացվել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |