ԶՈւ 7-ամյա ծրագիր. Ադրբեջանը կշարունակի լարված պահել իրավիճակը շփման գծում21 մարտի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: Դրա առաջնահերթ խնդիրներից է ԼՂ հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու հավանական սցենարին հակազդումը: Նշվում է, որ չնայած Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը, դրա վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: «Ադրբեջանը կշարունակի ռազմականացման և սպառազինությունների մրցավազք հրահրելու և «ակտիվ սահամանի» քաղաքականությունը՝ մշտապես բարձր պահելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը, գնելով հարձակողական բնույթի նոր, բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, իրականացնելով ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստություն», - նշվում է ծրագրում: Նշվում է նաև, որ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները շարունակում են Հայաստանի կայուն և անվտանգ զարգացմանը խոչընդոտող անմիջական և հավանական սպառնալիքներ մնալ: «Միջազգային հարաբերություններում կշարունակվի գործակցային մթնոլորտի թուլացման միտումը, կպահպանվեն ռազմաքաղաքական հակասություններն անվտանգության տարբեր կազմակերպությունների և պետությունների միջև, հարաբերություններում կոնֆլիկտայնության աստիճանը չի նվազի, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա բացասաբար ազդող անկայունության նոր օջախների ձևավորմանը», - ասվում է արդիականացման յոթամյա ծրագրում: Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, ըստ արդիականցման ծրագրի, կշարունակի բնութագրվել չկարգավորված հակամարտությունների առկայությամբ, կպահպանվի տարածաշրջանային անհանդուրժողականության մթնոլորտը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության վտանգը: Արդիականցման ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգին ընդլայնվույմ է Առաջին հերթին լուծվելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |