Իսրայելը խոստովանել է` 2007-ին Սիրիայում միջուկային ռեակտոր է ոչնչացրել21 մարտի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը գաղտնազերծել է 2007-ին սիրիական միջուկային ռեկատորի ոչնչացման ռազմական գործողության մասին տեղեկությունները: Այդ մասին մարտի 21-ին հայտարարել են երկրի ԶՈւ ներկայացուցիչները: Ըստ նրանց, 2007-ի սեպտեմբերին Իսրայելի ավիացիան ռմբակոծել է և ոչնչացրել հետազոտական համալիրը, որը Սիրիայի ատոմային նախագծի առանցքային մասն էր: Համալիրը գտնվում էր Դեր Զորի անապատի շրջանում, Իրաքի հետ սահմանին, գրում է Deutsche Welle-ն: «Ուղերձը, որը պարունակում է այդ գրոհը, այն է, որ Իսրայել պետությունը թույլ չի տա այնպիսի կարողություների ստեղծում, որոնք պոտենցիալ սպառնալիք են նրա գոյությանը»,-ասել են Իսրայելի ռազմական գերատեսչությունում: Ըստ զինվորականների, համալիրը ոչնչացվել է հիմնովին և ենթակա չէր վերականգնման: Նրանք հավելել են, որ ռեակտորի ոչնչացման մասին որոշումը վերջին 70 տարում կայացված կարևորագույն որոշումներից է եղել: Նշվում է, որ մի քանի տարի անց այգ շրջանը հայտնվել է ԻՊ ահաբեկիչների ձեռքում և ռեակտորին կարող էին տիրանալ ահաբեկիչները: AP գործակալությունը կարծում է, որ այդ տեղեկության հրապարակումը ազդանշան և զգուշացում է Իրանի համար: Փետրվարին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խստորեն զգուշացրեց Իրանին իրավիճակի սրումից Մերձավոր Արևելքում: Նեթանյահուն հայտարարեց, թե «Իրանն ամենամեծ սպառնալիքն է աշխարհում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |