Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ![]() 21 մարտի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ: Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Թովմասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար։ «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ», - հայտարարել է Թովմասյանը։ 2018-ի մարտի 2-ին Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվել էր սահմանադրական դատարանի անդամ: «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայություն, լինել անաչառ»,- ասել էր Թովմասյանը։ «Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում իմ՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», - Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |