ՀՀ-ում էլէներգիայով աշխատող մեքենաների համար ենթակառուցվածքներ կստեղծվեն

ՀՀ-ում էլէներգիայով աշխատող մեքենաների համար ենթակառուցվածքներ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքներ կստեծղվեն: Համապատասխան նախիգծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է Հայաստանում նվազագույն կիրառման հասցնել ածխաջրածնային շարժիչային վառելիքներով աշխատող մեքենաների թիվը: Նախատեսվում է նաև խթանել ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների՝ կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ոչ ածխաջրածնային հիմքով ջրածին և էլեկտրական էներգիա, առավելագույն մրցունակ կիրառման համար պայմանների ստեղծումը:

Նշվում է, որ համապատասխան նախադրյալների ստեղծումը չի ենթադրում պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում` դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---