SOS նախագծի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել դանակ կրելու համար![]() 21 մարտի 2018 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել SOS նախագծի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդի Հայկ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»: Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ըստ ոստիկանության աշխատակիցների, պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: 2016 թվականի հուլիսի 27-ին սառը զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հետագայում քրեագիտական փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել էր, որ ձերբակալության հիմք հանդիսացած դանակը սառը զենք չէ: Լևոն Բարսեղյանն ազատ էր արձակվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |